Բանակում մարտական զոհերի թիվն էապես նվազում է. ԻՔՄ
![]() 444 Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 17:25 Վերջին ամիսների ակտիվ հանրային քննարկման առարկա է դարձել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ֆորմալ և ոչ ֆորմալ բանակցությունների պտղաբերությունը և ազդեցությունը խաղաղության պահպանման վրա: Ըստ այդմ, փորձենք դիտարկել Զինված ուժերում զոհերի վիճակագրությունը, որի մարտական զոհերի բաղադրիչը բավականին լուրջ ցուցանիշ է խաղաղության չափման համար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն արդեն տևական ժամանակ «Բաց հասարակություններ հիմնադրամների» ֆինանսավորմամբ իրականացնում է Հայաստանի և Արցախի Զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների մշտադիտարկում, ինչի շնորհիվ կարելի է ընդհանուր պատկերացում ստանալ բանակում գրանցվող զոհերի քանակի և արձանագրված դեպքերի բնույթի մասին։ Ստորև ներկայացվում է բանակային զոհերի վիճակագրությունը գրաֆիկական տարբերակով, ըստ ՀՔԱՎ տրամադրած տվյալների՝ 2011-2018թթ. կտրվածքով։ Սակայն վերջին շրջանի քննարկումների լույսի ներքո առանձին հետաքրքրություն է ներկայացնում հենց մարտական զոհերի վիճակագրությունը (ընդ որում՝ ըստ եռամսյակների), որը ուղղակիորեն արտահայտում է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016-ի 1-ին կիսամյակում՝ 99 զոհ, որը պայմանավորված է Ապրիլյան քառօրյա պատերազմով։ Մարտական զոհերի թվով հաջորդը 2015-ն էր, երբ թե՛ Տավուշում և թե՛ Արցախում տեղի ունեցան մի քանի էսկալացիաներ։ 2018-ին մարտական զոհերի թիվը նվազել է՝ հասնելով 0-ի, համապատասխանաբար՝ 1-4-րդ եռամսյակներում։ Ինչպես երևում է գրաֆիկից, մինչև 0 նվազման միտում վերջին անգամ գրանցվել է 2011-ի 3-րդ, 2012-ի 4-րդ և 2013-ի 2-րդ եռամսյակներում։ Ընդ որում, հարկ է նաև նշել, որ 2015 և 2016թթ. ունեցել ենք նաև քաղաքացիական զոհեր: Մասնավորապես, 2015-ի սեպտեմբերին Տավուշում ադրբեջանական կրակից զոհվեցին քաղաքացիական 3 կանայք, իսկ 2016-ի ապրիլին Արցախում զոհվեցին Թալիշ գյուղի 3 տարեցներ և Մարտունեցի 12-ամյա մի երեխա: Այսպիսով, 2013-ից հետո 2018-ը ամենախաղաղն էր, իսկ 2018-ի վերջում արձանագրված առանց զոհերի ժամանակահատվածը տևել է 130 օր և դեռևս չի ընդհատվել: Ընդհանուր առմամբ, 2018-ը ոչ մարտական զոհերի թվի աճով 2-րդ տեղում է՝ 2016-ից հետո (տես գրաֆիկ 1-ին)։ 2018-ին ոչ մարտական կորուստների պատճառներից առաջին տեղում են ավտովթարները՝ 17 զոհ, առողջական խնդիրները՝ 13 զոհ, ինքնասպանությունները՝ 11 զոհ։ Ըստ էության, այն, որ 2018-ին 2017-ի համեմատ ոչ-մարտական զոհերի թիվն աճել է, գալիս է վկայելու, որ Զինված ուժերում առկա ներքին խնդիրները լուծում չեն ստացել: Արփի Ավետիսյան «Իրազեկ քաղաքացիների միավորում» |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30


