Միջազգային մամուլը՝ Ռ. Քոչարյանի կալանքի երկարաձգման մասին

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձ են կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգմանը:
Մասնավորապես, «РИА Новости»-ն հայտնում է Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակման մասին՝ նշելով, որ նախկին նախագահի պաշտպանների բողոքները մերժվել են: Գործակալությունը հիշեցնում է, որ Քոչարյանի նկատմամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր ներկայացրել 2018-ի հուլիսին՝ 2008-ի մարտի 1-ի գործի շրջանակում: Ռուսական լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Քոչարյանի պաշտպանները կդիմեն Վճռաբեկ դատարան, ևս մեկ բողոք կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«РБК»-ի փոխանցմամբ՝ Քոչարյանն իր կալանքն «անձնական վրեժխնդրություն» է համարում:
«Անցած տարվա հուլիսին ՀՀ իշխանությունները մեղադրանքներ առաջադրեցին Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ 2008-ի մարտի 1-ի գործով: Քոչարյանը ձերբակալվեց, սակայն օգոստոսի կեսերին ազատ արձակվեց, դեկտեմբերին նրան կրկին կալանավորեցին»,- կալանքի երկարաձգման մասին հայտնելով՝ հիշեցնում է «Взгляд»-ը:
«Քոչարյանի կալանավորումը ժամանակի հարց է: Կարևոր է, որ իշխանությունները վերջապես սկսեցին զբաղվել այդ հարցով: Ես այդ իրադարձությունների մասնակիցն եմ եղել և գիտեմ, որ նախագահական ընտրությունների արդյունքներից բողոքող մարդկանց դեմ կիրառում էին բոլոր միջոցները՝ քրեականից մինչև ռազմական: Բոլոր կառավարական կառույցներն ու իրավապահ մարմիններն անում էին մի բան՝ ապահովում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերարտադրումը: Այդ պատճառով մարդիկ զոհվեցին: Նրա համար հասարակությունը «խոց» էր, որը խանգարում էր բնականոն զարգացմանը»,- գրում է «Вестника Кавказа»-ն՝ մեջբերելով ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի հարցազրույցը:
Միջազգային մամուլը հիշեցնում է նաև, որ ավելի վաղ ՀՀ նախկին նախագահի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարել էր, որ «ՀՀ նախկին նախագահն անձեռնմխելի է և նրան ձերբակալելու որևէ հիմք և հիմնարար ապացույց չկա»:
Ռ. Քոչարյանի կալանքի երկարաձգմանն անդրադառնում է նաև ադրբեջանական մամուլը:

«Երբ քաղաքական գործիչը պետք է գնա գյուղից գյուղ ու կիսի իր գաղափարը, դա ընդամենը նմանակում է Քրիստոսի գործունեությանը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2611:12
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
2911:00
«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում է ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը»․ Տիգրան Աբրահամյան
5709:36
Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
6709:18
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ինչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»
6309:12
«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
12001:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
11400:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
11400:06