«Հանրությանը զինված ուժերում մահացության ամեն մի դեպքի մասին տեղեկություն պետք է տրամադրվի և վերջ». Արթուր Սաքունց
![]() 338 Կիրակի, 10 փետրվարի, 2019 թ., 21:15 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կամ հաստատ չեք կարդացել մեր տեղեկանքները կամ էլ գիտակցաբար կեղծ պատկերացում եք փորձում ձևավորել հանրության շրջանում։ Ուրեմն տարիներ շարունակ՝ առնվազն 2013թ-ից, մշտապես մեր տեղեկանքներում, տարբեր մամուլի ասուլիսների, քննարկումների ժամանակ նշել ենք, բարձրաձայնել ենք խնդիրը, մտահոգությունը, որ բանակում մահացության բոլոր դեպքերի մասին պաշտոնական տեղեկություններ չեն ներկայացվում։ Այս առումով, «վտանգավոր նախադեպի» հետ գործ չունենք. նախադեպ կլիներ, եթե նախորդ տարիներին բոլոր դեպքերի մասին հայտարարեին, ու հիմա արդեն չհայտարարեին։ Հիմնական խնդիրն ու մտահոգությունը ( ոչ ՀՀԿ֊ի բնույթի), նրանում է, որ նախորդ տարիների մոտեցումը շարունակվում է, չի փոխվել։ Հանրությանը զինված ուժերում մահացության ամեն մի դեպքի մասին տեղեկություն պետք է տրամադրվի և վերջ։ Սա պետք է դիտարկել որպես կյանքի իրավունքի պաշտպանության պետության պարտավորության կատարման պահանջների շրջանակում։ Եվ նոր իշխանությունները, ՊՆ-ն պետք է կատարեն այդ պարտավորությունը ողջ ծավալով, թե քրեական գործ հարուցելու, թե արդյունավետ քննություն իրականացնելու, թե համարժեք փոխհատուցում տրամադրելու, թե նաև հանրությանը տեղեկություններ տրամադրելու առումներով»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
