«Հայաստանի իրադարձությունները հիմք են ստեղծում ԼՂ հարցում առաջընթացի համար». Մամեդյարով
![]() 1922 Երկուշաբթի, 11 փետրվարի, 2019 թ., 16:30 Հայաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է քաղաքական կամք դրսևորի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար և պետք է գործի բարիդրացիության փիլիսոփայությանը համապատասխան՝ հանուն տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման: Այս մասին The Korea Times-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կողմ է արդյունավետ բանակցություններին: «Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի զրույցները, ինչպես նաև իմ հայ գործընկերոջ հետ հանդիպումները որոշակի հիմքեր են ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար: 2019թ. հունվարի 16-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ նշվում են ինտենսիվ բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանումն ու կողմերի շարունակական ջանքերը: Փաստաթղթում ասվում է կողմերի համաձայնության մասին՝ կապված երկու կողմերի բնակչությանը խաղաղության նախապատրաստելու կոնկրետ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության հետ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հնարավոր հանդիպման անցկացման հարցը, որը հզոր իմպուլս կհաղորդի բանակցությունների դինամիկային»,- ասել է Մամեդյարովը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
