Իշխանությունները հղում են անում մի համաձայնագրի, որը կապ չունի հումանիտար առաքելության հետ. «Փաստերի ստուգման հարթակ»
![]() 288 Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 10:15 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «2001-ի հայ-սիրիական համաձայնագիրը, որով իշխանությունները փորձում են հիմնավորել Սիրիա հումանիտար խմբի գործուղումը, որևէ կապ չունի նշված գործողության հետ: Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ է մեկնել Սիրիա։ Չփորձելով կասկածի տակ դնել Սիրիայում մարդկանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ մենք արդեն պարզեցինք, որ խմբի կազմում կան նաև ռազմական ոստիկանության ծառայողներ, ինչն արդեն իսկ «Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի խախտում է: Համաձայնագիր Ու քանի դեռ ՀՀ իշխանությունները, հղումանելով 2001 թվականին Հայաստանի և Սիրիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, պնդում են, որ ապահովված է գործողության իրավական հիմքը, մենք պարզեցինք հակառակը: Այսպիսով, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Արտաքին գործերի նախարարությունից ստացավ նշված համաձայնագրի պատճենը, որի ուսումնասիրությամբ միանգամից պարզ դարձավ, որ այն չէր կարող հիմք հանդիսանալ Սիրիա նման խումբ ուղարկելու համար: 2001թ․ օգոստոսի 27-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է այն ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից Դամասկոսում: Կարգավորման առարկան Համաձայնագրի 2-րդ հոդվածը սահմանում համագործակցության բնագավառները, իսկ 3-րդ հոդվածը՝ համագործակցության իրականացման ձևերը: Այսպիսով, համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված է, որ «կողմերը ռազմատեխնիկական համագործակցություն են իրականացնում հետևյալ բնագավառներում և ուղղություններով․ — ռազմական գիտության և տեխնիկական զարգացման հարցերով փորձի փոխանակման, — գիտատեխնիկական համատեղ հետազոտությունների, — ռազմական և տեխնիկական անձնակազմերի որակավորման։ Կողմերը փոխադարձ պայմանավորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում։» Հենց այս վերջին ձևակերման վրա հղումով են պաշտպանական գերատեսչությունից հիմնավորում հումանիտար խմբի ուղարկումը: Սակայն այդ ձևակերպմամբ նույն հաջողությամբ կարելի կլիներ հիմնավորել համագործակցությունը ցանկացած ոլորտում, եթե չլիներ իրավական ակտի (տվյալ դեպքում՝ միջկառավարական համաձայնագրի) կարգավորման առարկան: Իսկ տվյալ համաձայնագիրը՝ իր նախաբանով և 1-ին հոդվածով, ամրագրում է, որ դրա նպատակն է երկու երկրների պատշտպանությունը՝ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման միջոցով: Այսինքն, այս պայմանագիրը չի կարող հիմք հանդիսանալ որևէ գործողության, բացառությամբ ռազմատեխնիկական համագործակցության: Համագործակցության իրականացման ձևը Ավելին, համաձայնագրի 3-րդ հոդվածը ամրագրում է, որ «…համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևերով՝ — փոխադարձ պաշտոնական և աշխատանքային այցերի և խորհրդատվությունների, — տեխնիկայի և զորավարժությունների ցուցադրման նպատակով փոխադարձ այցելությունների, — համագործակցության ոլորտներին համապատասխան համատեղ աշխատանքային խմբերի ստեղծման, — ռազմադիվանագիտական խողովակներով փաստաթղթերի և տեղեկատվության փոխանակման»: Ինչպես տեսնում եք, այստեղ հումանիտար (ոչ համատեղ) խմբի ուղարկում կամ այն ներառող որևէ գործողություն թվարկված չէ: Այսինքն, եթե անգամ աչք փակենք այն հանգամանքի վրա, որ համաձայնագրի կարգավորման առարկան և դրանով ամրագրված համագործակցության բնագավառների սպեկտրը որևէ կապ չունի հումանիտար խմբի ուղարկման հետ, միևնույնն է, խումբը չէր կարող ուղարկվել, քանի որ համագործակցության իրականացման նման ձև նախատեսված չէ: Համաձայնագիրը հրապարակված է այստեղ: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
