Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոց գործածելու հանգամանքը պարզել հնարավոր չի եղել
![]() 420 Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 16:30 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործով նրա իրավահաջորդի ներկայացուցիչներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանի և Հայկ Հակոբյանի հերթական միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2019թ. փետրվարի 4-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է: Ա. Սաքունցը, Ա. Զալյանն ու Հ. Հակոբյանը 2019թ. հունվարի 25-ին վարույթն իրականացնող մարմնին միջնորդել էին որոշ քննչական և դատավարական գործողություններ իրականացնել, այդ թվում՝ փորձաքննություն նշանակել մեղադրյալի կողմից թմրամիջոցներ օգտագործելու հանգամանքը պարզելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Վ. Սամվելյանը որոշել է միջնորդությունը մասնակիորեն բավարարել, քանի որ միջնորդության մեջ նշված որոշ գործողություններ, նրա պնդմամբ, արդեն իսկ իրականացվել կամ իրականացվում են: Ինչ վերաբերում է Ա. Ռազգիլդեևի՝ թմրամիջոցներ գործածելու մասով փորձաքննություն նշանակելուն, Վ. Սամվելյանը հայտնել է, որ մեղադրյալը հրաժարվել է նմուշ տրամադրելուց, հետևաբար՝ այդ փորձաքննությունն իրականացնել հնարավոր չէ: Հիշեցնենք, որ վարույթն իրականացնող մարմինը, ապա նաև՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ավելի վաղ մերժել էին տուժողի մեկ այլ միջնորդություն՝ Ա. Ռ-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: Այս որոշումն այժմ բողոքարկվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Հաջորդ դատական նիստը 2019թ. մարտի 15-ին է»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
