«Այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ». Արայիկ Հարությունյան
![]() 692 Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 17:45 Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր փետրվարի 20-ն է՝ պատմական օր հայոց արդի պատմության մեջ։ Յուրօրինակ մեկնակետ, որից նոր դարաշրջան բացվեց Մայր Հայրենիքի և Արցախի ճակատագրում։ 31 տարի առաջ այս օրերին, դպրոցի դասերը թողած, ընկերներով գնում էինք Ստեփանակերտի կենտրոնում կազմակերպվող բազմահազարանոց հանրահավաքներին մասնակցելու: Պատանեկան միամտությամբ հավատում էինք, որ ժողովրդի ձայնը լսելի կդառնա, և Արցախը կվերամիավորվի Մայր Հայաստանին՝ իրագործելով մեր բոլորիս երազանքը: Բայց ընդամենը շաբաթներ անց հասկացանք, որ այս հիմնախնդրի լուծման միակ և պարտադրված ճանապարհը զինված պայքարն է 31 տարի անց վիճակը, ցավոք, չի փոխվել, և այս գիտակցումը հավանաբար դեռ երկար տարիներ մեզ չի լքելու: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, որ առկա է Արցախյան շարժման ու պատերազմի հաղթանակից հետո, բնավ չպետք է ստվերի մեր նախորդների ձեռքբերումը։ Շարժումը հաղթանակել ենք, և սա կատարված փաստ է։ Իսկ շարունակությունն արդեն մեր և մեզնից հետո եկող սերունդների պայքարի ու հաղթանակի տարեգրությունը պիտի կազմի։ Շնորհավորո՛ւմ եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առթիվ: Համոզված եմ՝ այն ձեռքբերումները, որոնք թանկ գնով արձանագրել ենք այս տարիների ընթացքում, կարդարացնենք Ուժեղ, Զարգացած և Միասնական Հայրենիքի կերտմամբ…»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
