«Առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա». Էդուարդ Շարմազանով
![]() 428 Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 10:40 ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։ Պետք է կենտրոնանալ 2020-ին Տոկիում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։ Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել առաջարկս և պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։ Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակ։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու... Բա մեկը չկա՞՝ ասի՝ ի՞նչ ելույթ, ա'յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը բացահայտված է։ Պարզվում է՝ ի՞նչ բացահայտված... Առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։ Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին։ Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում, կարծես թե իր քթից է դուրս գալու։ Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող։ Տեսարաններով է փորձում կերակրել։ Բայց ինչպես կասեին Հին Աթենքում, ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոփոխվում է։ Սրած բիզն էլ չմոռանաք...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
