Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Անդրանիկն ազգի ու պետականության նվիրյալ էր». Նաիրի Հոխիկյան

«Անդրանիկն ազգի ու պետականության նվիրյալ էր». Նաիրի Հոխիկյան
406
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 22:10

Լրագրող, մեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 25-ին հայ ռազմական մտքի ու հերոսության մեծագույն գործիչներից մեկի՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է:

Անկախ տարբեր ժամանակների ու քաղաքական նպատակահարմարության շահարկումներից՝ Անդրանիկը ազգի ու պետականության նվիրյալ էր: Նա ընտանիքից ու ընդհանրապես՝ ամեն ինչից վեր դասեց հայրենիքի ազատագրությունն ու նվիրվեց դրան:

Զորավար Անդրանիկի քաջությունը, նրա ջոկատների տարած փառահեղ հաղթանակները չեն զիջում համաշխարհային ռազմական պատմության ցանկացած հերոսապատման: Զորավարը նաև հզոր ստրատեգ էր:

Հայ ժողովուրդը Անդրանիկին կնքեց Զորավար, հայ ժողովրդի սրտում էլ հավերժ կմնա Զորավարը, եթե, իհարկե, մենք մեր զավակներին շարունակենք դաստիարակել Անդրանիկի դասերով»: