«Լավ կլիներ ոչինչ չհիշեի». Ցեղասպանությունը վերապրած կինը 106 տարեկանում մահացել է
![]() 503 Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 20:35 Արգենտինայում փետրվարի 21-ին 106 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Լուսին Բերեդջիկլյան-Խաչատրյանը: Այս մասին տեղեկացնում է Horizonweekly.ca-ն՝ հղում կատարելով Agencia Prensa Armenia-ին: Լուսին Բերեդջիկլյանը ծնվել է 1913 թվականի հունվարի 7-ին Այնթապում: «Լավ կլիներ ոչինչ չհիշեի: Երբ ես հիշում եմ, ապա չեմ կարողանում քնել»,- 2015 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր Լուսին Բերեդջիկլյանը՝ խոսելով 1915 թվականի դաժան իրադարձությունների մասին: Լուսինը պատմել է, որ իր հայրը՝ Աբրահամը, ոսկերիչ էր: Նա իր ավագ որդիներին ուղարկում է Հալեպ, երբ Առաջին աշխարհամարտը նոր է սկսում: Հայրը հիվանդ է լինում, և որոշ ժամանակ անց՝ մնացած ամբողջ ընտանիքով որոշում են տեղափոխվել: Սիրիայի ճանապարհին ընտանիքը կեղեքվում ու թալանվում է, այդուհանդերձ՝ որոշները կարողանում են փրկվել և հասնել Հալեպ: Լուսինի մայրը այդ ժամանակ հղի է լինում և ճանապարհի կեսին մահանում է, իսկ Աբրահամը վախճանվում է Դամասկոսում: Դրանից հետո Լուսինի եղբայրները մեկնում են Արգենտինա, սակայն Լուսինն իր քրոջ հետ Սիրիայում է մնում մինչև 1929 թվականը, ապա տեղափոխվում Հարավային Ամերիկա։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
