«Ի՞նչ է նշանակում՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է». Աշոտ Ասատրյան
![]() 1102 Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 16:45 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է նշանակում՝ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է: Այսինքն՝ տարիներ շարունակ մենք զարգացրել ենք մեր բանակի պաշտպանության ոլորտը, որպեսզի կանխենք ու թույլ չտանք, որ թշնամու սադրանքները հեռուն գնացող նպատակներ ունենան։ Բազմաթիվ դեպքերում մեր պաշտպանության արդյունքում կանխվել են ավելի խոշոր բախումներ։ Տարիներ շարունակ թշնամին, փոքր և մեծ սադրանքներով, փորձել է ամեն գնով ազդել մեր բանակի վրա թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես։ Ամեն անգամ, կարճ հարձակումներից հետո, զորքը հետ քաշելով փորձ է կատարվել հունից հանել հայկական բանակին։ Այս շրջանում, երբ Ադրբեջանն ամեն օր խոսում է խաղաղությունից, բայց կատարած գործողությունները չեն համապատասխանում խոսքերին, հայկական կողմը պատրաստվում է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մերոնք անցնելու են նաև հարձակման։ Այսինքն, երբ առաջնագծում կամ թիկունքում կամ միջազգային հանդիպումների ժամանակ, մենք նկատենք, որ Ադրբեջանը կրկին նախապատասրավում է սադրիչ գործողությունների, այս անգամ մենք ոչ միայն ամրացնելու ենք պաշտպանության օղակը, այլ նաև նախօրոք հարվածելու ենք այն կետին, որտեղ կատարվում է պատրաստվում է այդ գործընթացը։ Թշնամին նախօրոք իր վրա զգալու է, որ չի կարելի սադրել, չի կարելի բզել։ Հայկական կողմն այդ կերպ ավելի շոշափելի արդյունքների կարող է հասնել՝ քան միայն պաշտպանվելով ու թշնամուն հետ շպրտելով։ Իրոք՝ շատ դեպքերում թշնամին նույնիսկ չպետք է հասցնի վերջնական պլան մշակել ու հենց նախապատրաստական աշխատանքների ընթացքում պետք է լռեցվի»։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
