«Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության խարաններից մեկն է, ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ը». Արման Բաբաջանյան
![]() 501 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 10:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «11 տարի առաջ այս օրը՝ 2008-ի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում սպանվեցին Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ։ Անմեղ քաղաքացիներ, ովքեր մասնակցում էին իրենց հիմնարար իրավունքների խախտման պատճառով կազմակերպված բողոքի ակցիային։ Պետությունը բռնազավթած վարչախումբն ուժային բոլոր կառույցների՝ բանակի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաև քրեական տարրերի ներգրավմամբ, գնդակահարեց սեփական քաղաքացիներին։ Մարտի 1-ը եղբայրասպանության զարհուրելի դեպք է, որի թողած հետքը մշտապես ուղեկցելու է բոլորիս։ Մարտի 1-ի ոճրագործությունը փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կոպտագույն կեղծման հետևանք էր։ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց բողոքի ձայնն էին արտահայտում կեղծված ընտրությունների դեմ, ավելի քան տասն օր բողոքի ակցիաներն անցնում էին միանգամայն խաղաղ և օրինական մթնոլորտում։ Իշխանությունը գիտակցում էր, որ բողոքի խաղաղ ակցիաների շարունակությունը կարող է հանգեցնել իշխանության կորստի և, միջոցների մեջ խտրություն չդնելով, որոշում կայացրեց բռնի ուժ գործադրել անզեն քաղաքացիների նկատմամբ։ Մարտի 1-ի ամենամեծ դասն, այդպիսով, վերաբերում է ընտրական իրավունքին, այդ դասը ցուցանում է, որ ընտրակեղծարարությունը ծանրագույն հանցագործություն է, և որ կեղծված ընտրությունը չի ներվում՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ներկայում Մարտի 1-ի կազմակերպման կամ իրավական ձևակերպմամբ՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրված նախկին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ուրիշները գործով անցնում են որպես վկա։ Իշխանության պարտականությունն է ապահովել այս գործով օրենքի կատարյալ գերակայությունը, որպեսզի Մարտի 1-ի գործով կայացվելիք դատավճիռները լինեն անխոցելի, վերջնական և ենթակա չլինեն բողոքարկման՝ առնվազն հանրային ընկալման տեսանկյունից։ Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության խարաններից մեկն է, ինչպես 1999-ի հոկտեմբերի 27-ը։ Առանց Մարտի 1-ի կազմակերպված հանցագործությանն ամբողջական իրավաքաղաքական գնահատական տալու մենք չենք կարող առաջ շարժվել։ Մենք պարտավոր ենք կառուցել ու կերտել այնպիսի պետություն ու այնպիսի հասարակություն, որում և որի պայմաններում անվերապահորեն կբացառվի Մարտի 1-ի կրկնությունը։ Հավերժ հիշատակ Մարտի 1-ի զոհերին՝ Գոռ Քլոյանին, Դավիթ Պետրոսյանին, Տիգրան Աբգարյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին, Գրիգոր Գևորգյանին, Սամվել Հարությունյանին, Զաքար Հովհաննիսյանին»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
