Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Միասնության մասին խոսում էր մի մարդ, որը ժողովրդին բաժանեց պուպուշների և բոբոների». Էդուարդ Շարմազանով

«Միասնության մասին խոսում էր մի մարդ, որը ժողովրդին բաժանեց պուպուշների և բոբոների». Էդուարդ Շարմազանով
395
Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 12:30

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է. «Ազգային միասնության մասին կոչեր միայն սփյուռքի առջև չպետք է անել, այլ նաև՝ գործերով հաստատել դրանք:
Օտարերկրյա գործակալներից խոսում էր մի մարդ, ում իշխանազավթման պրոցեսին ակտիվ մասնակցել են գործիչներ, որոնք հրապարակային փող են ստացել օտարերկրյա ֆոնդերից: Միասնության մասին խոսում էր մի մարդ, որն արդեն պետության ղեկավարի պաշտոնում ժողովրդին բաժանեց հանրապետականների և հակահանրապետականների, լավերի և վատերի, պուպուշների և բոբոների, դավաճանների և ընտրյալների»:

Մանրամասները՝ տեսանյութում: