«Մարդ պիտի մի քիչ ուղեղ ունենա, որ տենց հարց չտա». Ծառուկյանը՝ լրագրողին
![]() 378 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 14:50 «Դա ցավ է բոլորիս համար, որ ժողովուրդը, ասենք թե, իր ցանկության, ասենք թե, հեղափոխության համար, դժգոհության համար, որ այսպիսի դժբախտություն կատարվեց, դա ցավ է ամբողջ հայ ժողովրդի համար»,- Մյասնիկյանի արձանի մոտ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ խորհուրդ ունի մարտի 1-ն իր համար: Մյուս հարցին՝ մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ կատարվող իրավական գործընթացները բավարարո՞ւմ են, նշեց. «Դուք գիտեք, որ ամեն ինչ կատարվում է, բոլորը քննվում են ու, ասենք թե, շուտով կբացահայտվի, իրավապահ մարմինները լիարժեք կներկայացնեն եղելությունը: Էսօր որևիցե մեկը կարծիք, միտք ասելու իրավունք չունի, որովհետև դա միայն իրավապահ մարմինները լիարժեք կարող են, արդեն գործը հանձնած ա, կներկայացնեն հանրությանը, բոլորին պարզ կլինի»: Հարցին՝ Ձեզ երբևէ հարցաքննե՞լ են վկայի կարգավիճակում, Ծառուկյանը զայրացավ. «Ի՞նչ վկա, անհարմար չես զգո՞ւմ, ինչքա՞ն կարելի ա բացատրել, ասել, որ դրա հետ Ծառուկյանը կապ չի ունեցել... Կամ դուք ձեզ դնում եք չհասկացողի տեղ... ես ձեր փոխարեն ամաչում եմ: Ինչի՞ համար հարցաքննեն, մարդը պետք է մի քիչ ուղեղ ունենա, հասկանա՝ ինչ հարց ա տալիս: Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, ու էս շանտաժները չի կարա Ծառուկյանի վրա ազդի»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
