«Ես Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ». Արամ Սարգսյան
![]() 983 Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 19:05 Մարտի 1-ի զոհերի հիշատակին կազմակերպված երթից առաջ լրագրողների հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստովանեց՝ առաջին անգամ է իշխանական երթի մասնակցում: Նա գնահատեց այսօրվա իշխանությունների կամքը՝ Մարտի 1-ը բացահայտելու համար, ինչը բացակայում էր նախորդ իշխանությունների ժամանակ: Արամ Սարգսյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի վերաբերմունքին այս հարցի վերաբերյալ. «Հայաստանի ռազմավարական գործընկերոջ կողմից ճնշումներ են գործադրվում այսօրվա իշխանության վրա՝ Մարտի 1-ի բացահայտման գործընթացում ինչ-ինչ ուղղություններից հետ կանգնելու համար։ Բայց, ի պատիվ այսօրվա իշխանությունների, իրենք հետ չեն կանգնում»,- ասաց նա: Թե ինչ դասեր պետք է քաղեն Մարտի 1-ի դեպքերից, Արամ Սարգսյանն ասաց. «Դա այն է, որ որևէ իշխանություն մարդկային կյանքի գին չարժի: Երկրի ներսում քաղաքական խնդիրները որևէ պարագայում չի կարելի զիջել ուժի դրսևորմամբ: Սեփական ժողովրդի վրա քաղաքական նկրտումներից ելնելով կրակել չի կարելի: Ես Մարտի 1-ի համար ինձ մեղավոր զգում եմ: Որովհետև կարող է այդ մարդիկ իմ ելույթները, կոչերը լսել էին ու եկել, ու հիմա իրենք իրենց ընտանիքների հետ չեն, այնինչ ես իմ ընտանիքի հետ եմ: Միակ սփոփանք այն է, որ ես դա միտումնավոր չեմ արել»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
