«Ռուբեն Հախվերդյանն անցել է թույլատրելիի սահմանը». Արման Բաբաջանյան
![]() 978 Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 10:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երգահան Ռուբեն Հախվերդյանի՝ հաղորդավար Համլետ Ղուշչյանի հետ զրույցում արտահայտած մտքերն արդարացիորեն ցնցել են բազմաթիվ մշակութային, հանրային և քաղաքական գործիչների։ Ռուբեն Հախվերդյանն իր հայտարարություններում անցել է թույլատրելիի սահմանը։ Նրա հայտարարությունները պարունակում են ակնհայտ հայատյացություն, հայ ժողովրդին մասերի բաժանելու անթույլատրելի նպատակամղվածություն։ Հայաստանն ու Արցախը մեկ ընդհանրություն են՝ իրենցհասարակություններով, մշակույթներով, անցյալով ու ապագայով։ Որևէ մեկի կողմից մեր ժողովուրդների, մեկ միասնական ժողովրդի տարբեր հատվածների միջև սեպ խրելու որևէ փորձ խստորեն դատապարտելի է։ Միևնույն ժամանակ տեղի ունեցածը վկայում է մեր հասարակությունում խոսքի արժեքի, հանրային խոսքի արժեքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի, այդ խոսքի հետևանքները չգիտակցելու մասին։ Հատկապես իրենց մտավորական հորջորջող գործիչները պետք է գերզգուշավոր լինեն իրենց արտահայտած մտքերի ու գաղափարների առնչությամբ։ Այլապես արժանանալու են այն անարգանքին, որին արդարացիորեն արժանացավ ու դեռ արժանանալու է Ռուբեն Հախվերդյանը»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
