«Ադրբեջանում ի հայտ է գալիս նոր քաղաքական կառույց». Նաիրի Հոխիկյան
![]() 658 Չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ., 01:35 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում ի հայտ է գալիս նոր քաղաքական կառույց՝ «Ադրբեջանական ազգային շարժում» անունով: Քուրբան Մամեդովի գլխավորած նախաձեռնության հետևում երևում են Ռուսաստանի ականջները: Կոչով դիմելով Ռուսաստանի ու Թուրքիայի իշխանություններին՝ Քուրբան Մամեդովը տարածաշրջանային բոլոր խնդիրների համար մեղադրում է Իլհամ Ալիևին, որի ձեռքերը, ըստ Մամեդովի, «թաթախված են արյան մեջ»: Աշխարհի բոլոր երկրների կողմից չեզոքություն պահպանվելու դեպքում Քուրբան Մամեդովը խոստանում է ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն անել Ադրբեջանում, ժողովրդին ազատել ալիևյան բռնապետությունից և բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևանների հետ: Խոսք կա նաև հայերի մասին: Թեև Մամեդովը չի խոստանում ճանաչել Արցախի անկախությունը, սակայն հստակ նշում է, որ բոլոր ժողովուրդները պետք է հավասար լինեն՝ առանց խտրականության: Հ.Գ. Հասկանալի է, իհարկե, որ Հայաստանը չի կարող ադրբեջանական որևէ իշխանությունից սպասել հայանպաստ քայլեր, սակայն ալիևյան կլանի հնարավոր տապալումը կարող է ժամանակավորապես թուլացնել ադրբեջանական նավթադոլարների դիվանագիտությունն ու ագրեսիվ սպառազինությունը, ինչը մեզ նոր տեմպով թափ հավաքելու հնարավորություն կտա: Թշնամու անկայունությունը երկսայրի սուր է: Պետք է զգույշ լինել, մանավանդ որ նոր առաջ եկող շարժման հետևում գերտերությունների շունչը զգացվում է»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
