Կարեն Ղազարյանի իրավաբանները նոր փաթեթ են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ
![]() 410 Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 17:20 Փետրվարի 27-ին Ադրբեջանում 20 տարվա անազատության դատապարտված Կարեն Ղազարյանի գործով իրավաբանները պատրաստվում են նոր փաթեթ ներկայացնել ՄԻԵԴ: «Մենք հիմնականում նշել էինք, որ այն մտահոգությունները, որն ունեինք դեռ հուլիսի 16-ին, որ անձը, ով գտնվում է առանց արտաքին աշխարհի հետ կապի կալանքի տակ, խախտվել է նրա ոչ միայն ազատության իրավունքը, այլև արդար դատաքննության իրավունքը, դա էլ տեղի ունեցավ: Այսինքն՝ այսօր սկսվել է դատավարություն, բայց Կարենին շարունակում են պահել բացարձակապես առանց անհաղորդակից արտաքին աշխարհի հետ, այդ թվում նաև ծնողների հետ: Իսկ սա նորմալ երևույթ չէ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել է իրավաբան Արա Ղազարյանը: Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան էլ նշել է, որ Կարեն Ղազարյանը պետք էր Ալիևի վարչակարգին, որպեսզի խաղաքարտ ունենար իր երկու դիվերսանտների հետ փոխանակելու համար, որոնք դատված են Արցախում: «Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որովհետև կարծում եմ, որ Ադրբեջանը նորից է փորձեր անելու սահմանից առևանգել մարդկանց: Ցավոք սրտի, այդ պրակտիկան Ադրբեջանի իշխանությունները փորձելու են շարունակել այնքան ժամանակ, մինչև իրենց ուզածին հասնեն: Պետք է լինել շատ ուշադիր»,- ասել է նա: Իրավաբանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմին 350-ից ավելի անհատական գանգատներ են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի, որոնք վերաբերում են Թալիշից տեղահանված բնակիչներին, նաև հայցեր կան կյանքին սպառնացող վտանգներին վերաբերող ու մեծաթիվ գույքային վնասները: Վերջինն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի՝ 50 մլրդ դոլարի հայցին՝ հայտարարելով, որ դրա վերաբերյալ դեռ պաշտոնական տեղեկություն չկա: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
