«Ինչեր չես անի՝ հանուն նախընտրական քարոզարշավի հաջողության». համացանցի արձագանքը՝ Էրդողանի հայերեն գրառմանը
![]() 478 Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 10:10 Երեկվանից համացանցում քննարկվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի թվիթերյան գրառումը. նա հայերենով ցավակցել էր Պոլսո պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հային շատ բան պետք չի. միայն մի քանի բառ ասեն հայերեն ու միանգամից (անգամ ցեխոտ ոտքերով) կմտնեն աչքը։ Նկատած կլինեք երբ որևէ երկրի դիվանագետ, պաշտոնյա հայերեն բարև է ասում, միանգամից դահլիճը ողողվում է ծափահարություններով, երկու իրար կողք նստած ասում են՝ վաաա՜յ, լսեցի՞ր, հալալ է.... էսպիսին է հայը, նրան մի քիչ ուշադրություն դարձրու ու սիրտը ափիդ մեջ է։ Էսօր Էրդողանը ալեկոծեց հային, քանի որ հայերենով ցավակցեց հայ հոգևորականի մահվան կապակցությամբ... Էական չի սրտանց էր, թե դիվանագիտական հնարք, էական չի նպատակը, էականը նրա հայերենն էր...»: Էրդողանի գրառմանն արձագանքել է նաև թուրքագետ Վարուժան Գեղամյանը. «Էրդողանը հայերենով գրառում է արել Թվիթերում՝ ցավակցելով «իր հայ քաղաքացիներին»։ «Թուրքին երբեք չի կարելի վստահել, նույնիսկ եթե նա քաղցր հայերենով է խոսում։ Մի ձեռքում հայերեն տառերն են, իսկ մյուսին՝ յաթաղանը»,- սա էլ լրագրող Կարպիս Փաշոյանի գրառումն է: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
