Դավիթ Բաբայանի արձագանքը` Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը
![]() 1393 Շաբաթ, 09 մարտի, 2019 թ., 22:53 «Արցախյան խնդրի վերջնական կարգավորում հնարավոր է, եթե պաշտոնական Ստեփանակերտը մասնակցում է բանակցային գործընթացին: Քանի դեռ այս ձևաչափով է, դժվար կլինի այդ ամենին հասնել և դա նշանակում է, որ տվյալ դեպքում հիմանական շեշտը շարունակվելու է դրվել հենց տարածաշջանում խաղաղության և կայունության պահպանման վրա: Ինչ վերաբերում է մեր տեսլականին, ես կրկնում եմ, այն չի փոխվել, չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախության և մեր անկախ պետության, ազատ հայրենքի կերտելու համար: Թուլացումն այստեղ ընդհանրապես ազդելու է հայոց պետականության, Սփյուռքի վրա»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: «Բոլոր մարտահրավերներին դիմադրելու համար շատ պարզ բանաձև կա՝ միասնականություն, հզոր բանակ, համախմբված հասարակություն, որտեղ առանցքային դերակատարություն պետք է ունենա սոցիալական արդարությունը»,- նշել է Դավիթ Բաբայանը: Դավիթ Բաբայանը նաև անդրադարձել է իշխանությունների վարած քաղաքականությանը և, առհասարակ, կադրային քաղաքականությանը՝ կարծիք հայտնելով, որ սխալ կադրերի պատճառով, շատ հաճախ, կարող է տուժել երկիրը: Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
