«Նախկինները թող ձայններն այս հարցում գոնե կտրեն». Նաիրի Բադալյան
![]() 600 Կիրակի, 10 մարտի, 2019 թ., 10:15 Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան խնդրի կարգավորման Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածած հայտարարությամբ ԲԱՑԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՂԱՆԻՆ ԴՐՎԱԾ ԼՈՒԾՄԱՆ ՊԼԱՆԸ և ԸՆԳԾԵԼ, ՈՐ ԱՅՆ ՄՇԱԿՎԵԼ ՈՒ ԱՅՍ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՍՔԻ Է ԲԵՐՎԵԼ ԴԵՌ 2009-12 ԹԹ։ Այնպես որ լավն է, թե վատը այս տարբերակը, բայց դրա համար նոր իշխանություններին ազնիվ չէ քննադատել։ Հենց որ նախկինները թող ձայններն այս հարցում գոնե կտրեն։ Իսկ հիմա՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՊԼԱՆԸ Անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին հակասական հանրային հայտարարություններին, համանախագահները վերահաստատում են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականությունը և հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը: Այն պետք է նաև ներառի լրացուցիչ տարրեր, որոնք 2009-2012 թվականներին առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների կողմից, ներառյալ. Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը՝ Համանախագահները շեշտում են իրենց կարծիքն այն մասին, որ այս սկզբունքները և տարրերը պետք է հանդիսանան հակամարտության ցանկացած արդար և տևական կարգավորման հիմքը և պետք է ընկալվեն որպես միասնություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր գերակա ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռված լուծումը», - ասել են միջնորդները»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
