«Ինչո՞ւ միայն հայկական կողմը պիտի մտածի համանախագահներին նեղություն չպատճառելու մասին». Արմեն Դուլյան
![]() 544 Երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ., 01:10 Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա ապտակ ու դեղին քարտ է Նիկոլի կառավարությանը»... Մինսկի խումբը քանի տարի է հորդորում է Ադրբեջանին դադարեցնել պատերազմի կոչերը, Բաքվում թքած ունեն դրա վրա ու ոչ մեկի, նույնիսկ այնտեղի ընդդիմության մտքով չի անցնում ասել՝ դա ապտակ ու դեղին քարտ է Ալիևին... Հիմա, երբ Մինսկի խմբի համանախագահներն ակնարկել են, որ դեմ են բանակցությունների ձևաչափի փոփոխությանը, մենք պատրաստ ենք դրանից ողբերգություն սարքել... Համանախագահներն, ի դեպ, կարող էին ավելի հեռուն գնալ և փաստել, որ հայկական կողմը ժամանակին՝ ուղիղ 20 տարի առաջ ինքն է Ղարաբաղին դուրս մղել բանակցություններից.... Ողբերգություն սարքելու փոխարեն հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը մի 10 ամիս առաջ է հայտարարել, որ չի բանակցելու Արցախի փոխարեն ու այսքան ժամանակ համանախագահները քար լռություն են պահպանել, այսինքն պարզապես արհամարհել են հայկական կողմի դիրքորոշումը... Եթե մենք դրանից չենք նեղացել, ինչու ենք հանկարծ հիմա խրտնում, երբ վերջապես անդրադարձել են այդ հարցին... Այսինքն՝ ինչ էինք ակնկալում՝ որ Մինսկի խումբը մեզ ասեր՝ ապրեք՝ 20 տարի շարունակ սխալ դիրքորոշում եք ունեցել, հիմա լավ եք անում, որ վերջապես փոխո՞ւմ եք... Բնականաբար, նրանց համար տարօրինակ է հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը, որովհետև երկու տասնամյակ շարունակ իրենք միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ են բանակցել.... Բայց արդյոք դա նշանակում է, որ հայկական կողմը պիտի մտածի միայն մի բանի մասին՝ հանկարծ Մինսկի խմբի համանախագահներին նեղություն չպատճառենք, հանկարծ մի բան չասեն մեզ... Տարիներ շարունակ համանախագահները կրկնում ու կրկնում են՝ ուժային ճանապարհով հարցը չի լուծվի.... Դա արգելք հանդիսացա՞վ ադրբեջանցիների համար, երբ երեք տարի առաջ լայնածավալ հարձակում ձեռնարկեցին Արցախի վրա... Բա էդ ինչու միայն հայկական կողմը պիտի մտածի համանախագահներին նեղություն չպատճառելու մասին...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
