«Գոնե այս հարցի շուրջ բոլորը պետք է միակարծիք լինեն». Աշոտ Ասատրյան
![]() 348 Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 03:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը մարտի 12-ին Արցախում կմասնակցի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստին։ Արցախի հարցն ամբողջ հայ ազգի հարցն է, որի լուծման համար չպետք է բաժանվենք տարբեր հատվածների։ Գոնե այս հարցի շուրջ բոլորը պետք է միակարծիք ու միմյանց օգնող լինեն՝ անկախ քաղաքական և այլ հայացքներից։ Թշնամին մեզ կոտորելուց հաստատ չի նայելու՝ ով ես, ինչ ես, ինչական ես կամ ումական ես։ Իսկ ազգերին առավել հեշտ է կոտորել, երբ նրանք պատերազմական իրավիճակում համախմբված չեն, երբ իրենք պատերազմն սկսում են օգտագործել անձնական հարցեր լուծելու համար։ Նման իրավիճակներում իշխանությունը պարտավոր է լսել ու քննարկել ցանկացած հայտարարություն կամ առաջարկ, որը օգուտ կտա հարցի լուծմանը։ Իսկ առաջարկ ներկայացնողներն էլ, անկախ իրենց քաղաքական կարգավիճակից, պետք է հասկանան, որ սա հերթական ներքին գզվռտոցը չէ, որ սահմանափակվեն միայն միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով։ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Արցախը Հայաստանի պաշտպանությունն է։ Մենք Արցախը կորցնելու որևէ իրավունք չունենք»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
