«Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ է հասունանում». Վարուժան Գեղամյան
![]() 387 Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 04:20 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ է հասունանում։ Մի քանի շաբաթ է՝ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում Ալժիրում։ Ալժիրն արաբական այն երկրներից է, որը խուսափեց 2010-2011-ի «Արաբական գարուն» կոչված գործընթացներից, չնայած հարևանությամբ գտնվում էր Թունիսը, որտեղ ևս սկզբնավորվեց այն, ինչպես նաև կուտակված սոցիալական լարվածությանը։ Ներկայում բողոքի հիմնական զանգվածը կազմում է ուսանողությունը, որը պահանջում է, որպեսզի երկրի 82-ամյա ղեկավար Աբդելազիզ Բութեֆլիկան հրաժարվի 5-րդ անգամ առաջադրվելուց երկրի նախագահի պաշտոնում։ Բութեֆլիկան այնքան հիվանդ է, որ արդեն մի քանի տարի է՝ գրեթե չի երևացել ժողովրդին։ Ինչպես կարելի է կռահել, երկրի ղեկավար վերնախավը, որը իշխում է՝ հիմնվելով Ալժիրի՝ Ֆրանսիայից ազատագրության ժառանգության վրա, չի ցանկանում հրաժարվել իշխանությունից։ Դե իսկ Ալժիրի բնակչության 2/3-ը 30 տարեկանից ցածր է (տե՛ս կից աղյուսակը), ինչը բնականորեն առաջացնում է իշխանության հետ լարվածություն և բողոքի ալիք։ Կհետևե՛նք՝ գրանցելու համար վերջին շրջանի սոցիալ-քաղաքական տրանսֆորմացիաների բնույթի այլ առանձնահատկություններ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
