Այսօր Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է
![]() 459 Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 13:05 Այսօր հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 70 տարեկան։ Հայրապետյանը ձերբակալվել էր 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Երևանից վերադառնալիս: Գործարարը Մոսկվայի դատարանի վճռով դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։ Հայազգի գործարարն իրեն մեղավոր չի ճանաչել։ Լևոն Հայրապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել իր հայրենի Արցախի ստեղծման և կայացման գործում: Նա հարցազրույցներից մեկում ասել էր, որ հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը՝ մեկնելու է Լեռնային Ղարաբաղ․ «Որ մենակ մեր գյուղը չզարգանա, այլ զարգանան նաև կողքի գյուղերը, Մարտակերտի շրջանը և ամբողջ Ղարաբաղը»,- ասել էր նա համոզմունքով, որ իրեն չեն ձերբակալի։ Չորս տարի ազատազրկման մեջ մնալուց հետո Լևոն Հայրապետյանը վախճանվեց 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Մորդովայի բանտում։ Բարերարի հարազատները կասկածներ ունեն, որ նրան բանտում թունավորել են։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
