«Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս». Հայկ Մարտիրոսյան
![]() 496 Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 10:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս՝ Արցախի հարցում շարունակելով ավելի խճճել իր կողմից հնարված բարի բլեֆի բանաձևը: Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի նախաբանն Արցախում անհեթեթ վատթարացնում է առանց այդ էլ ծանր իրավիճակը, որովհետև ազգակործան ծրագիրն ավելի է ամրապնդվում՝ Հայաստանին արդեն ներկայացնելով, որպես նախկինների կողմից համաձայնեցված այդ փաստաթղթի մոդիֆիկատոր: Մոդիֆիկացիան լուծում չէ, չկա այդ ծուղակից ելք: Զիգզագները Մադրիդյան փաթեթի շրջանակում վատ են նայվում, դրանք Երևանին ավելի են խոցելի դարձնելու: Անհասկանալի է, ապշեցուցիչ է այն կուրությունը, որով Փաշինյանի արտաքին քաղաքական գիծն առաջնորդվում է՝ «դուխովությունը» թողնելով միայն գլխարկների վրա: «Դուխով» քաղաքականությունը կլիներ այն, որ գիտակցվեր անգրագետ, մակերեսային դիվանագետներով և խորհրդականներով վարվող գծի ամլությունը և տղամարդկայնորեն Հայաստանը հրաժարվեր Մադրիդյան փաստաթղթից: Դրա համար արդեն իսկ ուշ է, բայց ուշացած չէ: Քաղաքագետների և որակյալ մասնագետների մի ամբողջ խումբ անընդհատ հորդորում է իշխանությանը՝ հրաժարվել այդ փաստաթղթից, բայց վարչապետը շարունակում է մնալ մի գծի մեջ, որ ԼՏՊ-ն է հնարել և վատթարացվել է հաջորդ երկուսի օրոք: Անտեսվում են մասնագետների կարծիքները, ականջալուր են լինում վարչապետին շրջապատող դիլետանտ, բայց գիտակ ներկայացող անձանց խորհուրդներին: Փաշինյանը սխալ-սխալ, անչափ սխալ գծի վրա է: Նրա մտադրությունները բարի են, բայց բռնած ուղին չարիքի է հանգեցնելու: Հասարակության՝ այդ գծին՝ լուռ և համր կողքից հետևելն էլ պատմական ձախողման կարող է հանգեցնել: Անհրաժեշտ է ճնշում կիրառել իշխանության վրա՝ նախկինից եկող տգետ և արդեն անչափ վտանգավորացող գիծը դադարեցնելու համար: Անհրաժեշտ է այս իշխանության արցախյան մոտեցումներին հեղափոխական շրջադարձ պարտադրել: Հակառակ պարագայում հեռանկարում կարող ենք և Հայաստանը կորցնել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
