«0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում». Ռուբեն Սահակյան
![]() 448 Հինգշաբթի, 14 մարտի, 2019 թ., 16:30 «Ասում են՝ Պաշտպանության բանակն իրավունք չունի խառնվելու ներքին հարցերին, անվտանգության հարցը միայն սահմաններին պետք է լինի. դա կատարյալ անգրագիտություն է: Մենք հղում ենք կատարում օրենքներին ու ասում՝ դա նաև ներքին հարց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը: «0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում ու դրա բացատրությունը ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, ոչ ոք չի կարող տալ. դա կարող եք ընդունել որպես հիմք»: Պաշտպանը նշեց, որ Ռ. Քոչարյանն այսօր ևս պատրաստվում է ելույթով հանդես գալ. «Միշտ էլ ելույթներ ունեցել է: Առաջին իսկ նիստում՝ հուլիսի 27-ին, նա մի չքնաղ ելույթ ունեցավ, եթե բարձրաձայնեմ՝ ինչ ասաց, կստացվի նախաքննության գաղտնիք եմ բացահայտում: Ելույթից հատված կարող եմ ասել, օրինակ էն, որ ինքը ճիշտ ա եղել, երբ հրավիրել է խորհրդակցություն՝ իմանալով հանդերձ ու ստանալով հաղորդագրություն Ազգային անվտանգության ղեկավարի կողմից, որ բանակը փորձում են ներգրավել քաղաքական գործընթացների մեջ, որ երկրապահը ոտքի է կանգնել ու փորձում է միանալ ժողովրդին, որ մարդիկ զինված են... Ես անձամբ տեսել եմ, որ խոսքը գնում է գեներալներ Մանվելի, Մելքոնյանի մասին: Այս առումով Քոչարյանն ասում է՝ ժողով եմ արել ու ասել՝ բանակը մի ներքաշեք քաղաքական գործընթացների մեջ: Եթե արտակարգ դրություն չմտցներ, եթե զոհերն ավելին լինեին, կասեին՝ Քոչարյանն անգործության մատնվեց, ինչքան զոհ ունեցանք»,- շարունակեց Սահակյանը: Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու՝ ՀՔԾ միջնորդության քննությունը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
