«Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ». Արփինե Հովհաննիսյան
![]() 988 Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 11:20 ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։ Պաշտոնապես այդ հայեցակարգը արժանացել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Այս լուրը գրեթե ուշադրության չարժանացավ և կորավ պաշտոնական լրահոսում։ Մինչդեռ այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Հետաքրքրական է, որ հայեցակարգը հանրությանը հասանելի չէ։ Այդ իսկ պատճառով մեկնաբանությունում ես կներկայացնեմ այն։ Տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթն ստեղծվել է ամեն գնով շեֆի՝ վարչապետի քաղաքական ամբիցիաները կյանքի կոչելու համար, որովհետև, եթե վարչապետը ասել է, ուրեմն պետք է արվի։ Մինչդեռ քաղաքական ամբիցիաների իրագործելու համար անհրաժեշտ են պատշաճ իրավական գործիքներ, իսկ եթե տրամադրված գործիքները, մեղմ ասած, համապատասխան չեն, սկսվում է դրամատիկ սերիալ, որտեղ օպերայի սրճարանների ապամոնտաժումը ձեզ բարի հեքիաթ կթվա։ Ուրեմն վարչապետը ցանկանում է բոլոր «թալանչիներից» հետ բերել գույքը: Վատ բա՞ն է ուզում՝ իհարկե ոչ: Ճանապարհը ճի՞շտ են ցույց տվել՝ միանշանակ ոչ: Այս հայեցակարգի «որակի»լուծումներ տալու դեպքում բացի այն մարդկանցից, ովքեր ձեր մտքին գալիս են որպես պոտենցիալ մեղավորներ, մեծ խնդիրների առաջ է հայտնվելու այդ անձանց հետ երբևէ առնչություն ունեցած ցանկացած մեկը՝ ՀՀ-ում թե ՀՀ-ից դուրս: Մի օր էլ կարող է պարզվել, որ ստուգում են օրինակ ձեր բարեկամի Ռուսաստանից ուղարկած գումարի օրինականությունը, որովհետև ձեր բարեկամը իր որևէ գործունեության ընթացքում որևէ երրորդական կապ է ունեցել այն անձի հետ, ում դուք մեղավոր եք նշանակել և ում գույքի օրինականությունը ուզում են ստուգեն: Սա շաաատ պարզ օրինակ: Իսկ որ ներդրողների մասին պիտի մոռանաք, դա հաստատ: Ու մի բան էլ՝ այս ինստիտուտի գոյությունը նշանակում է, որ իրավապահ համակարգը ունակ չէ քրեական գործով բան ապացուցել, դրա համար ուզում են իրենց վրայից բեռը գցեն: Ապացուցման բեռի մասին՝ երկար ու մանրամասն՝ հետո: Դրա ճարտարապետների մասին հատ առ հատ, անուն առ անուն՝ հերթով կարգով շարքով՝ նույնպես հետո: Իսկ հիմա ընդամենը մի քանի օրինակ, թե որքանով է ԿԲ կողմից պատրաստված փաստաթուղթը առաջարկում «արդյունավետ» մեխանիզմներ. Ու սրանք միայն ամենապարզ օրինակներն են և դրանք կարել է շարունակել երկար։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
