«Սրանք ծանր իրավախախտումներ են և սրանց պետք է տրվի պատշաճ գնահատական». Էլինար Վարդանյան
![]() 428 Շաբաթ, 16 մարտի, 2019 թ., 06:15 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևելով հայտնի փաստաբան Ռուբեն Սահակյանի և ՀՔԾ հեռակա բանավեճին, ևս մեկ անգամ համոզվեցի, որ արդար և բազմակողմանի քննության համար առավել քան անհրաժեշտ է, որպեսզի պատասխան ստանան օրեր առաջ իմ կողմից ձևակերպված հարցերը. 1. Ովքե՞ր և ո՞ւմ ցուցումով են 2008-ին բանակցել ՊՆ երկու գեներալ փոխնախարարների հետ բանակը քաղաքական ընդդիմության կողմը և քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու համար։ 2. Ովքե՞ր և ո՞ւմ ցուցումով են բանակցել մարտական ստորաբաժանումների, որոշ հրամանատարների հետ նրանց քաղաքական պորցեսների մեջ ներքաշելու համար։ Սրանք ծանր իրավախախտումներ են և սրանց պետք է տրվի պատշաճ գնահատական։ Հիմա մի պահ պատկերացրեք, եթե այսօր կամ վաղը ոմանք որևէ մարդկանց ցուցումով բանակցեն ՊՆ փոխնախարարների կամ զորամասերի հրամանատարների հետ՝ քաղաքական պրոցեսներին խառնվելու համար, գործող իշխանության դեմ դուրս գալու համար՝ ինչպես կորակվի այդ գործողությունները, և ինչ քայլեր կձեռնարկի պետությունը։ Մինչև այս հարցերին չտրվի հստակ պատասխան՝ հասարակությանը հնարավոր չի լինելու ապացուցել, թե քննությունն արդար է»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
