«Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտի». ԱԳՆ հայտարարությունը
![]() 878 Ուրբաթ, 15 մարտի, 2019 թ., 23:00 Էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելքի տակ է, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին՝ կապված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի հայտարարության հետ, թե նրա մուտքը Հայաստան արգելվում է: ««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավելի է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը: Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն, առանց բացառության, ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները, մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտի, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելքի տակ է։ Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար»,- ասել է Նաղդալյանը: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
