«Չեմ կարող պնդել, որ ազատամարտի մասնակիցը զուրկ է այդ բնազդից». Սյուզաննա Սիմոնյան
![]() 730 Երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ., 15:25 «Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մի տեղ կարդացի, թե Սամվել Բաբայանը քաղաքական միտք չունի, գրագետ չէ և նրա երեկվա հայտարարությունը դրա հետ է կապված: Հարգելիներս, հայրենիքի պաշտպանությունը, նրա ամեն թիզ հողն ատամներով պաշտպանելը միայն գրագետների առաքելությունը չէ: Հայրենիքը, մեծ հաշվով, պաշտպանել են և պաշտպանելու են շարքային քաղաքացիները, գյուղացիները, ռամիկները և նույնիսկ անգրագետները: Այդ պաշտպանությունն ինքնապաշտպանական բնազդ է առաջին հերթին, նաև քո ընտանիքը, քո տունը պաշտպանելուն ուղղված: Եվ դա հային գենետիկորեն է տրված՝ անկախ կրթական ցենզից: Տրված է, քանի որ դարերով կանգնած ենք եղել բնաջնջման վտանգի առջև: Չեմ կարող պնդել, որ Ազատամարտի մասնակիցը զուրկ է այդ բնազդից, բայց, որ դա պարունակում է որոշակի նպատակ և ի շահ օտար ուժերի հանձնառության իրականացում, դա կարելի է պնդել: Հերոս լինելը պատերազմում հեշտ է, մինչդեռ հերոսություն է պատերազմից հետո, խաղաղ պայմաններում հերոս մնալը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
