«Ալիևը երեկ ավանդույթ խախտեց, որին հետևել էր 14 տարի». Արտյոմ Տոնոյան
![]() 1513 Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 18:10 Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ մեր ընկերներից շատերի ուշադրության կենտրոնում ԼՂ հակամարտության մասին ԱՀ ԱԳՆ Հիքմաթ Հաջիևի՝ երեկ հնչեցրած հայտարարությունն է, փաստենք, որ Ի. Ալիևը երեկ ավանդույթ մը խախտեց, որին հետևել էր 14 տարի՝ իր նախագահության առաջին շրջանի երրորդ տարուց (2005թ.)։ Հեյդարին երեկ Իչարի Շահարում Նովրուզի կրակը վառելուց հետո ելույթ չունեցավ, այլ կնոջ հետ ուղղակի զբոսնեց և խոսեց իր երկրի քաղաքացիների ու զբոսաշրջիկների հետ։ Սա մեզ համար հետաքրքիր է իրականում այն առումով, որ որպես կանոն՝ անցած 14 տարիներին հենց Նովրուզի տոնակատարությունների օրն Ալիևը միշտ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և իր նովրուզյան ելույթներում հատուկ տեղ հատկացրել հենց այդ թեմային։ Իսկ 2016-ի նովրուզյան ելույթի ղարաբաղյան հատվածն իրոք հետաքրքիր է, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այդ ելությում Ալիևը մեղադրեց «արած և չարած» մեղքերի մեջ և հայտարարեց սեփական հասարակությանը, որ ԼՂ հակամարտության չլուծված մնալու պատճառը ոչ այնքան հայերն են, որքան ԵԱՀԿ Մինսկի խումբը և այդ խմբի համանախագահների խաթարիչ գործունեությունը։ Այդ ելույթից 13 օր հետո Ալիևն սկսեց մի պատերազմ, որի տևողության համար իր նովրուզյան ելույթում կանխատեսել էր 7 օր, իսկ արդյունքի համար՝ «ԱՀ բռնազավթված տարածքների 20%-ի ազատագրում»։ Ալիևը սխալվել էր և՛ տևողության, և՛ արդյունքի մասին իր կանխատեսումներում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
