Որդեկորույս մայրը նոր իշխանությունից պահանջում է մահացած որդու գործի արդար քննություն
![]() 1503 Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 12:40 «Ես երեխա եմ ուղարկել բանակ, էսօր ես ունեմ գերեզման, նույնիսկ 12 տարի հետո չունեմ մահվան պատճառ»,- ասում է կառավարության դիմաց ակցիա իրականացնող սևազգեստ մայրերից Գոհար Սարգսյանը: 12 տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են, այժմ նա Կառավարության դիմաց պահանջում է, որ իր որդու՝ Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքները պարզվեն: Ցուցարարները նշեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան ՀԿ-ներ համաձայնագիր են կնքել՝ ստեղծվել է հասարակական մոնիթորինգի խումբ, որը պետք է ուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան քրեական գործերը։ «Ես հանձնաժողովի հետ չեմ հանդիպել, ես ուղղակի գնացի, որ պայմաններն իմանամ ՝ ինչ ֆորմատով են իրենք վերանայելու գործը»,- ասում է սևազգեստ մայրը: Գոհար Սարգսյանի խոսքով՝ այժմ էլ նրանք կարող են սպասել վերանայման ընթացքին և եթե արդյունք չտա, կդիմեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հիշեցնենք, որ 2007թ. օգոստոսի 30-ին N զորամասում կասկածելի հանգամանքներում մահացել է ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանը: Ըստ փորձագետների տված եզրակացության՝ մահվան պատճառը հոսանքահարումն է: Սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, եզրակացությունը կասկածի տակ են դնում Տիգրանի ծնողները՝ պնդելով, որ իրենց որդուն իրականում սպանել են: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
