Քիմիական գործարանի պայթյունը երկրաշարժ է առաջացրել. կան զոհեր

4708
Հինգշաբթի, 21 մարտի, 2019 թ., 20:58
Չինաստանի Ցզյանսու նահանգում այնպիսի ուժգին պայթյուն է որոտացել քիմիական գործարանում, որ առաջացրել է երկրաշարժ ու դարձել 6 մարդու մահվան պատճառ:
Կան տասնյակ տուժածներ, նրանց թվում՝ երեխաներ: Պայթյունին հաջորդած հրդեհը դեռևս չի հաջողվել մեկուսացնել: Տեղում աշխատում է ավելի քան 900 հրշեջ:
Ականատեսների խոսքերով՝ գործարանի աշխատակիցները փողոց են դուրս վազել արյան մեջ թաթախված, պայթյունի ալիքից թափվել են հարակից շինությունների ու դպրոցների պատուհանները:
Դեպքի վայր են ուղևորվել մասնագետներ, ովքեր տեղում պետք է որոշեն՝ պիտանի են արդյոք տեղանքի օդն ու ջուրը կյանքի համար:

Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
6119:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
11618:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23513:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
31809:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
330Երեկ, 22:25
Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր
349Երեկ, 21:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
380Երեկ, 14:19
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
410Երեկ, 09:06