«Կա մեկ հարց, որը պատշաճ ուշադրության չի արժանանում». Արթուր Սաքունց
![]() 834 Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 21:05 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա մեկ հարց, որն այսպես կոչված գտնվում է մակերեսին և չի նկատվում կամ պատշաճ ուշադրության չի արժանանում: Խոսքը Ռ. Քոչարյանի ՀՀ քաղաքացիության մասին 1998թ. տրված տեղեկանքի մասին է, որով նա մասնակցեց ՀՀ նախագահի ընտրություններին: Այստեղից է սկսվում իրավական հիմնավորումը, թե արդյոք նա իրավունք ուներ առաջադրել իր թեկնածությունը որպես ՀՀ նախագահական ընտրություններում: Նաև այս տեղեկանքի իրավական գնահատականով է պայմանավորված այն խնդրի լուծումը, թե արդյոք 1998թ. նախագահական ընտրությունները կարելի է համարել օրինական, և, հետևաբար, արդյոք իրավաչափ է նրա՝ որպես ՀՀ նախագահ անձեռնմխելիության ձեռք բերումը: Ինչևէ, վերստին նման հարցեր ծագում են ՀՀ նախագահական բոլոր ընտրությունների հետ կապված, և այս բոլոր խնդիրների լուծումը գտնվում է անցումային արդարադատության տրամաբանության շրջանակում, որպեսզի զերծ մնանք հատվածային կամ ընտրովի մոտեցումներից և նման հանրային ընկալումներից: Ճշմարտության բացահայտումն ու նրա իրավական ամրագրումը միակ երաշխիքն է, մեր հետագա զարգացումներում նման կեղծիքներից զերծ մնալու համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
