Մեղրիի կարգազանց զինվորների ծնողները պահանջում են իրենց որդիներին տեղափոխել նախկին զորամաս
![]() 1416 Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 16:10 Այսօր Մեղրիի զորամասերից մեկի զինվորների մի խումբ ծնողներ բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Նրանք բողոքել են, որ սպայի պատճառով պատժում են իրենց որդիներին՝ ուղարկելով առաջնագիծ։ «Եթե վիճակահանությամբ նորակոչիկներն ընկել են Մեղրու զորամաս, ինչո՞ւ են նրանց հիմա Արցախի առաջնագիծ տեղափոխում։ Մենք համաձայն ենք, որ զինակոչիկները պատիժ ստանան, բայց ոչ Արցախում»,- անհանգստանում էին ծնողները։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ՀՀ ԶՈՒ-երում կարգազնացություն և անհնազանդություն է տեղի ունեցել, ինչի համար պատժվել են ինչպես շարքային զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմը, ևս մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
