Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ
![]() 492 Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 16:40 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կապված է կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ըստ պաշտպանի՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր ոք, ով զրկված է ազատությունից իրավունք ունի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը և վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել, եթե կալանավորումը եղել է անօրինական: Ալումյանի խոսքով՝ կան նաև մի քանի վճիռներ, որտեղ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ այդ կոնվենցիոն նորմից բխում է, որ վերադաս դատարանը պարտավոր է անհապաղ քննել բողոքը: «Մենք բողոք ենք ներկայացրել Վճռաբեկ դատարան դեռևս դեկտեմբերի 25-ին և մինչև հիմա այդ դատարանը ոչ միայն բողոքը չի քննել, այլ նաև վարույթ չի ընդունել, իսկ դատարանը պետք է անհապաղ քննի բողոքը: Մենք երկար սպասեցինք և մի քանի անգամ հրապարակայնացրեցինք այս խնդիրը, հույս ունենալով, որ Վճռաբեկ դատարանը հետևություն կանի, բայց այդ կառույցը ոնց կար, այդպես էլ մնաց: Մենք որոշեցինք, որ Վճռաբեկ դատարանին ինչ-որ մի բան հասկացնելու ամենակարճ ճանապարհը Եվրոպական դատարանն է»,- ընդգծել է Ալումյանը: Նա նշել է, որ Հայաստանի օրենքները ստորադաս են Եվրոպական կոնվենցիայի համեմատ և, եթե Հայաստանի օրենքը նախատեսում է, որ 3 ամսվա ընթացքում պետք է Վճռաբեկ դատարանը որոշի վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցը, ապա Եվրոպայի կոնվենցիան ասում է, որ կալանավորման հետ կապված հարցը պետք է քննվի անհապաղ: Ուրեմն մեր օրենսդրությունն արդեն նշանակություն չունի: Եթե Վճռաբեկ դատարանը սպասում է, որ 3 ամիսը լրանա և վերջին օրը կայացնի որոշում, ամենայն հավանականությամբ, դա կհամարվի Եվրոպական կոնվենցիայի 5 հոդվածի 4-րդ կետի խախտում: Եվրոպական դատարանի այն գործում, որը վկայակոչվել է գանգատում, ընդամենը 20 օրվա մեջ էր նիստը նշանակվել: Եվրոպական դատարանը համարեց, որ անհապաղ քննելու սկզբունքը խախտված է»,- եզրափակել է Ալումյանը: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
