Դավիթ Բաբայանը՝ Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին
![]() 866 Շաբաթ, 23 մարտի, 2019 թ., 22:45 Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքներ ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը: «Թրամփը բացեիբաց հայտարարեց, որ այդ բարձունքները պետք է լինեն Իսրայելի կազմում, որովհետև դրանք ունեն կրիտիկական նշանակություն՝ Իսրայելի անկախության ու անվտանգության համար: 50-60 տարի է՝ այդ երկիրը Գոլանի բարձունքները պաշտպանում է, չի հրաժարվել երբևիցե, կասկածի տակ չի դրել դրանց ապագան: Մենք ունենք նմանատիպ տարածք, դա, ասենք, Քարվաճառի շրջանն է, որտեղ մեր ջրային պաշարներն են սկիզբ առնում ու եթե մենք համառորեն չպնդենք, որ Քարվաճառը երբևիցե չի լինելու հայոց պետականության սահմաններից դուրս, մեզ ասելու են՝ կամք չունեն: Կանցնի մի որոշ ժամանակ ու միջազգային հանրությունը կընդունի մեր այդ մոտեցումը... Վերջապես մենք պետք է ունենանք կարգավիճակ՝ որպես հաստատակամ կազմավորում, որն ունի տեսլական, կամք և որը պատրաստակամ է պաշտպանելու իր իրավունքներն ու ապագան»,- ասել է Բաբայանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
