«Ադրբեջանը փորձում է մեր Կարենին փոխանակել իր հանցագործ, մարդասպանների հետ». Աշոտ Ասատրյան
![]() 726 Կիրակի, 24 մարտի, 2019 թ., 20:05 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը ամեն գնով փորձում է մեր Կարենին փոխանակել իր հանցագործ, մարդասպանների հետ։ Այդ նպատակով կրկին դիմել են Կարմիր խաչին գերիների «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու անհրաժեշտության համար։ Այս անգամ դիմել են Հայաստանը սահմանը ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին հայրենիք վերադարձնելու հարցով։ Կարմի խաչին ադրբեջանական կողմի դիմումը ներկայացնելուց հետո ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին։ Պաշտպանության նախարարը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հետ: Հիմա ադրբեջանական կողմի դիմումը պետք է օգտագործեն ու նաև մեր կողմից առաջարկություն հայտնենք, որ պատրաստ ենք Իբրահիմովին վերադարձնել Ադրբեջանին, բայց ոչ թե ադրբեջանական կողմի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, այլ «մեկը մեկի դիմաց» սկզբունքով։ Իբրահիմովի փոխանակում այս պահին խելքին մոտ տարբերակ է, քանի որ Կարենի համար Ադրբեջանը պահանջելու է իր հանցագործներին, ովքեր իրենց պատիժը կրում են Արցախում, որովհետև հանցագործություն են կատարել, մարդ են սպանել, զինված դիմադրություն են ցուցաբերել ու պետական սահման են հատել ապօրինի կերպով։ Իսկ Ադրբեջանը ցանկությունը հենց դա է, որ մեր Կարենին փոխանակեն այդ հանցագործների հետ, արհեստական կերպով նույնացնելով նրանց կատարած քայլերը»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
