«Բանակում չծառայածը դասախոսություն է կարդում ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի համար». Գագիկ Համբարյան
![]() 636 Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 10:20 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակում չծառայածը դասախոսություն է կարդում ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի համար. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները շարունակում են իրենց «զարմանահրաշությունները»... ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր «ինստագրամ»-ի էջում տեղեկություն է տարածել, որ մարտի 25-ին դասախոսություն է կարդացել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ... «Զարմանահրաշությունն» այս ամենում նրանում է, որ բանակի «գեներալիտետին» դասախոսություն կարդացողը բանակում չծառայած պաշտոնյա է, որը պաշտոն զբաղեցնելուց հետո որևէ հաջողության որևէ ոլորտում չի հասել, որ պատիվ ունենար այդտեղ դասախոսություն կարդալու... Հետաքրքիր է՝ Հայաստանին և հայոց բանակին մատուցած այդ ինչ «заслуга»-ների համար է բանակում չծառայած պարոն Ավինյանին թույլ տրվել դասախոսություն կարդալ ԶՈՒ-ի ղեկավար կազմի համար... Շատ հետաքրքիր կլիներ նաև իմանալ դասախոսության «բովանդակաությունը»... Այս ամենն արդեն անթույլատրելի է... Պարոն Ավինյանի դեմ ոչինչ չունեմ, բայց չեմ էլ կարող հասկանալ բանակի բարձրաստիճան սպայական անձնակազմին «դաս» տալու նրա պոռթկումը... ՀՀ կառավարության անդամները, Փաշինյանի գլխավորությամբ, ովքեր ժամանակին ընդդիմադիրներ էին, ուղղակի ծաղրում էին (ճիշտ էին անում) բանակում չծառայած ՀՀԿ-ական այն գործիչներին, ովքեր Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին գնտվող դիրքերում առանց ամոթի զինվորական զգեստ էին հագնում, ֆոտոսեսիա էին կազմակերպում և այն հրապարակում սոցցանցերի իրենց էջերում և ԶԼՄ-ներում... Բայց նրանք գոնե ՊՆ-ում դասախոսություններով հանդես չէին գալիս, ինչպես անումն են Փաշինյանի «քայլող» կառավարության չծառայած որոշ անդամներ... Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանում կա մեկ բան, որը կայացած է՝ դա ԲԱՆԱԿՆ է... Լավ կլինի, որ բանակում չծառայած անձինք հեռու մնան այդ կառույցից... Հարգելիներս, հետհեղափոխական Հայաստանում ամենավտնագավոր իրադարձությունը մինչ այսօր՝ Մեղրիի զորամասում տեղի ունեցածն է... Բանակի հարցերով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները... |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
