«Ինչպես ճիշտ ըմբռնել ժամանակակից Իրանը». Վարդան Ոսկանյան
![]() 554 Չորեքշաբթի, 27 մարտի, 2019 թ., 04:20 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակակից Իրանը ճիշտ ըմբռնելու համար պետք է այն դիտարկել ոչ միայն Իսլամական Հանրապետության հանրաճանաչ կաղապարի մեջ, այլ նաև դրան զուգահեռ և ոչ պակաս արդյունավետ աշխատող իրանական, ըստ էության, ազգայնական կամ կայսերական գաղափարական տիրույթում, համաձայն որի՝ Իրանի պատմական և մշակութային տևականությունն ու գերակայությունն անկասելի են նույնիսկ պատմական և մշակութային անկման փուլերում։ Այսինքն, համաձայն այդ գաղափարի, ենթադրվում է, որ Իրանը հազարամյակներ ի վեր տևական ու անընդհատ բնույթ ունեցող հասարակական, քաղաքական և մշակութային համակարգ է, որի նպատակը ոչ թե «շարքային պետության» կաղապարում գոյատևելն է, այլ առնվազն Մերձավոր Արևելքում բացառապես գերտերության կարգավիճակ ապահովելը, որի համար որպես հիմնավորում իրանցիները հաճախ դիմում են պատմությանը և մշակույթին։ Միայն այս համատեքստում կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ է, դիցուք, այս տարվա իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ Իրանի նախագահը շնորհավորում ոչ միայն իրանցիներին, այլ նաև այդքան մեծ թվով տարածաշրջանային պետությունների, որոնցից, օրինակ՝ Հայաստանում, մարտի 21-ը պաշտոնապես չի նշվում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
