Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու
344
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 23:15

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության տեղեկացնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս
ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին տարվող շինարարական աշխատանքների պատճառով
մարտի 27-ին՝ ժամը 10։00-12։00-ն ընկած ժամանակահավածում ավտոճանապարհի
Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների
համար։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն