«Ադրբեջանի ՊՍԾ պետը գնում է Պաշտպանության նախարարի հետքերով». Աշոտ Ասատրյան
![]() 454 Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 03:20 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Ղուլիևն առաջնագծում էր։ ՊՍԾ պետ Էլչին Ղուլիևը մարտի 25-26-ն ընկած ժամանակահատվածում եղել է Ղազախի հատվածի դիրքերում, ծանոթացել է զինվորների ծառայության պայմաններին։ Նրա այս այցը համընկավ այն գործողության հետ, որն իրականացրեցին ադրբեջանական բանակի զինծառայողները սահմանի մեկ այլ հատվածում՝ Բերդավան գյուղին հարակից դիրքերում, երբ թշնամին փորձեց մոտենալ հայկական դիրքերին, սակայն նրանց այդ ցանկությունը շատ արագ կասեցվեց։ Իսկ մյուս հատվածում՝ Արցախին հարակից, թշնամին ունեցավ պաշտոնապես հայտարարված մեկ զոհ։ Տարօրինակ կերպով ՊՍԾ պետը գնում է Պաշտպանության նախարարի հետքերով, երևի գեներալ- գնդապետն իրեն արդեն սկսել է պատկերացնել, որպես Պաշտպանության նախարար ու ամեն գնով փորձում է ցույց տալ, որ ինքն ավելի արժանի է քան Զաքիր Հասանովը։ Անակնկալ չի լինի, եթե պարզվի, որ Հասանովի դեմ նոր թափ ստացած հակաքարոզչության հետևում կանգնած է հենց Ղուլիևը։ Ամեն դեպքում սրանք երկուսն էլ մի ընդհանուր բան ունեն։ Երկուսի դիրք բարձրանալուց էլ իրենց բանակը ձախողում է օպերացիաները»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
