Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը գնալով սրանում է». Կարեն Հովհաննիսյան

«Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը գնալով սրանում է». Կարեն Հովհաննիսյան
558
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 21:20

Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը գնալով սրանում է:
Իգդիրում ձերբակալվել կամ կալանավորվել են քրդամետ «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցության նահանգային կարկառուն ներկայացուցիչներ:
Ձերբակալվել է հինգ մարդ. Քրդական «Դեմոկրատական շրջաններ» կուսակցության (DBP) Իգդիր նահանգի տարածքային բաժնի համանախագահ Շեմամ Կալկան, քրդամետ HDP-ից Իգդիրի փողքաղաքապետ Այնուր Թեմուրը, Իգդիրի քաղաքային խորհրդի անդամ Յեներ Աքարսլան, Քարաքոյունլուի HDP-ի տեղական մարմնի ղեկավար Քեմալ Թուրանը և Նուրի Իրքին:
Կալանավորվել է երեք մարդ: Բոլորը մեղադրվում են 2010թ.-ին Աղըրում PKK-ի կողմից կազմակերպված պայթուններին աջակցելու կամ մասնակցելու համար»: