Վիեննայում նշմարված ծիլերը. ի՞նչ խոսեցին համանախագահները, Փաշինյանն ու Ալիևը. «Ժամանակ»
![]() 597 Շաբաթ, 30 մարտի, 2019 թ., 10:10 «Բանակցային գործընթացում չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց սկսվում է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները, օրակարգերը: Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանն այդպես է գնահատել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, թե կարևոր է այդ պրոցեսում հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է պահպանել սահմանի կայունությունը, թույլ չտալ զոհեր, արդյո՞ք սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են ապրել իրենց բնականոն կյանքով, հնարավո՞ր է խոսել ու պայմանավորվել այդ ամենի մասին՝ ստեղծելով բանակցության համար նպաստավոր մթնոլորտ: Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել, թե արդյո՞ք քննարկվել է Արցախը բանակցային ձևաչափ վերադարձնելու խնդիրը: Այդ հարցը չեն շոշափել նաև Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածած ամփոփիչ հայտարարության մեջ: Մյուս կողմից՝ այստեղ թերևս զարմանալի բան չկա, և իրավիճակը առավել քան պարզ է: Գործնականում դիրքորոշումները կողմերի միջև խիստ հակասական են, ըստ այդմ՝ որևէ հիշատակում անկասկած լինելու էր հերթապահ: Մյուս կողմից՝ այս տեսանկյունից հիշատակման բացակայությունը՝ թեկուզ, այսպես ասած, մերժողական տոնով, արդեն իսկ հատկանշական և հետաքրքիր փաստ է: Միաժամանակ, ամենից հետաքրքիր նորությունը, որ կա համանախագահների հայտարարության մեջ, և ինչի մասին նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմն է հայտնել հաղորդագրությամբ, այն է, որ կողմերը պայմանավորվել են կատարել մարդասիրական միջոցառումներ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
