Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Թուրքիայում այսօր արգելված են նաև հարսանիքները». Կարեն Հովհաննիսյան

«Թուրքիայում այսօր արգելված են նաև հարսանիքները». Կարեն Հովհաննիսյան
284
Կիրակի, 31 մարտի, 2019 թ., 15:10

Քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայում այսօր մինչև ժամը 18:00-ն արգելված են տոնախմբություները, մասնավորապես՝ հարսանիքները:
Այն կարող են անցկացնել 18:00-ից հետո:
Արգելված է օրինական զենքի կրումը, օգտագործումը (թեկուզ որսի նպատակով):
Քվեարկության ժամերին ընտրատեղամասերին մոտ գնտվող բոլոր սրճարանները, ռեստորանները և ժամանցի վայրերը փակ կլինեն: Ժամը՝ 6:00- 24:00 արգելվում է ոգելից խմիչքների վաճառքը, օգտագործումը:
Հեռուստաընկերություններին, ռադիոկայաններին արգելվում է մինչև 18:00-ն կողմնակալ մեկնաբանություններ, կանխատեսումներ իրականացնել, իսկ 18:00-21:00-ն բացառապես պետք է օգտագործեն ԿԸՀ-ի տվյալներն իրենց լուրերում: 21:00-ից հետո ցանկալի սեփական տվյալների հաղորդման զուգահեռ հաղորդել նաև ԿԸՀ-ի հետ հաղորդվող տվյալները»: