«Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը». Էդուարդ Շարմազանով
![]() 697 Կիրակի, 31 մարտի, 2019 թ., 21:05 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբենջանցիները, կոպտորեն կեղծելով պատմությունը, մարտի 31-ը հռչակել են ադրբեջանցիների «ցեղասպանության» 101-րդ տարելից։ Այս նախադասության մեջ կա առնվազն երկու սխալ։ 1918թ-ի մարտին չէր կարող լինել ադրբեջանական որևէ բան՝ մշակույթ, պետություն, սպորտ, այդ թվում՝ ցեղասպանություն, քանի որ Ադրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջացել է «Coca Cola»- ի ստեղծումից (1886թ.) 32 տարի անց՝ 1918թ-ի մայիսին: Ավելին,1918թ-ի մարտ- ապրիլ ամիսներին՝ ադրբեջանցի ազգ գոյություն չուներ։ Այսօրվա ադրբեջանցի կոչվողները մինչև 1936թ-ի ԽՍՀՄ սահմանադրությունը պաշտոնապես կոչվում էին կովկասյան թաթարներ, թուրքեր կամ ուղղակի մահմեդականներ։ Ադրբեջանի ղեկավարությունը այնքան է տարված հակահայկականության գաղափարով, որ չի ցանկանում Հայաստանից ու հայ ժողովրդից որևէ բանում հետ մնալ։ Այդ ամենը հասել է անհեթեթության աստիճանի, և որոշեցին ունենալ իրենց ցեղասպանության օրը: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել 1918թ-ի մարտ-ապրիլ ամիսներին Բաքվում։ 1917թ-ին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Բաքվում իշխանության հասնելու համար պայքար էր մղվում Բաքվի խորհրդի և մուսավաթականների միջև։ Ամերիկացի պատմաբան Սմիթը նշում է, որ Բաքվի թաթարները զինվում էին և սպասում թուրքերի և մահմեդական լեգեոնի օգնությանը։ Բաքվի հայ բնակչությունը կանգնած էր ակնհայտ վտանգի առջև։ Այդ պայմաններում ռազմաճակատից վերադարձող հայկական զինվորականների մի մասը մնում է Արևելյան Հայաստանում՝ պաշտպանելու հայությանը թուրքական արշավանքներից, իսկ մի փոքր մասն էլ մեկնում է Բաքու՝ պաշտպանելու տեղի հայությանը մահմեդական թաթարների կոտորածից։ Փիթեր Հոփքիրքը նշում է, որ 1918թ-ի մարտի 30-ին թաթարները՝ չցանկանալով հայերի հզորացումը Բաքվում, օժանդակություն են խնդրում մահմեդական դիվիզիայից։ Սակայն քիչ անց լուր է ստացվում, որ թաթարները կրակ են բացել ու հարձակվել Բաքվի խորհրդի հեծելազորի վրա։ Բախումներին սկիզբ են դնում ո'չ Բաքվի խորհուրդը Շահումյանի գլխավորությամբ և ո'չ էլ Համազասպի ջոկատները։ Այսպիսի պայմաններում Բաքվի ոչ մահմեդական ժողովուրդների պաշտպանությունն իրենց վրա են վերցնում Շահումյանը, Միկոյանը և Համազասպը։ Շահումյանն այս առիթով նշել է «... Եթե մուսավաթականները գրավեին Բաքուն, նրանք սրի կքաշեին և կոչնչացնեին ողջ ոչ մահմեդական բնակչությանը։ Բախումների ընթացքում երկու կողմից զոհվում է 3.000 մարդ։ Կրկնում եմ, զոհերը երկուստեք էին։ Եվ Ադրբեջանի ներկայացրած 30-35.000 թիվն անհեթեթություն է։ Ոչ միայն Շահումյանն է 3000 թիվը նշում, այլ նաև Սվենտոխոլսկին և Պայտը։ Բացի Շահումյանից նաև Սմիթն է նշում, որ բախումների ընթացքում սպանվել են թեʹ կովկասյան թուրքեր, թեʹ հայեր։ Հ.Գ. Դժբախտաբար, մուսավաթականներին հաջողվեց իրականացնել իրենց նենգ ծրագրերը։ 1918-ի սեպտեմբերին,կովկասյան թուրքերը Բաքվում կոտորեցին տասնյակ հազարավոր հայերի, իսկ ռուս պատմաբաններ Վոլխոնսկու և Մուխանովի տվյալներով՝ սպանվեց շուրջ 35.000 հայ։ Հ.Գ.Հերթական անգամ դահիճն իրեն դնում է զոհի տեղ։ Սա անթույլատրելի է»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
