Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ցավում եմ, որ վարչապետն ակամայից «մաքրեց» Քոչարյանի գործած ամենամեծ սխալներից մեկը». Սուրեն Սուրենյանց

«Ցավում եմ, որ վարչապետն ակամայից «մաքրեց» Քոչարյանի գործած ամենամեծ սխալներից մեկը». Սուրեն Սուրենյանց
844
Երկուշաբթի, 01 ապրիլի, 2019 թ., 13:20

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը «մաքրե՞ց» Քոչարյանին
Նիկոլ Փաշինյանի լայվը տխուր տպավորություն թողեց։ Ստացվում է, որ Քոչարյանն Արցախը բանակցություններից դուրս չի էլ թողել, որովհետև լինելով ղարաբաղցի ու Ղարաբաղի լիդեր՝ իրավունք ուներ Հայաստանի նախագահի կարգավիճակում ներկայացնել Արցախը։ Իրականությունն այն է, որ Քոչարյանը բանակցային գործընթացում իր անձով ոչնչացրչել էր ոչ միայն Արցախի, այլ նաև՝ Հայաստանի սուբյեկտությունը, ինչի հետևանքով շրջանառու դարձավ, այսպես կոչված, Մեղրիի փոխանակման տարբերակը։
Ցավում եմ, որ վարչապետը ակամայից «մաքրեց» Քոչարյանի գործած ամենամեծ սխալներից մեկը։ Առնվազն անհասկանալի է, որ 21-րդ դարում հնարավոր է դատողություններ անել՝ այս կամ այն լիդերի միկրոէթնիկ պատկանելիության հատկանիշներով»։