«Ռուս լրագրղը Հադրութում անընդհատ փորձում էր մարդկանցից խուճապային խոսքեր քաշել». Նաիրի Հոխիկյան
![]() 497 Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 02:00
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի իր հուշերով․ «Ապրիլյան պատերազմի օրերին մեծ թվով արտասահմանյան լրագրողներ էին եկել Արցախ: Շատերը ուզում էին իրադարձությունների վայրից տալ օպերատիվ տեղեկություն, որոշներն էլ հատուկ նպատակ ունեին՝ ցույց տալ, թե Արցախը ուր որ է ծնկի է գալու, բնակչությունը համատարած փախչում է: Մեզ հետ Հադրութ եկավ 2 ռուս և 1 իտալացի լրագրող: Ռուսներից մեկը Հադրութում անընդհատ փորձում էր մարդկանցից խուճապային խոսքեր քաշել, որ տեսախցիկի առաջ ասեին, թե Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել: Իտալացի լրագրողը թեև հարցազրույցներ չէր անում, բայց տեղացիներին խնդրում էր ցույց տալ այնպիսի վայրեր, որոնք մեծ վնասներ են կրել հարձակումներից, ցույց տալ լքված տներ: Նրանք, իհարկե, չէին կարող Հադրութում ստանալ այն, ինչ ուզում էին: Մեկնեցինք Ջրական (Ջաբրայիլ): Մեր հասնելուց ժամեր առաջ թշնամին Սմերչ-ով 2 արկ էր կրակել, մեկը ճանապարհին էր ընկել: Հայկական հրետանին աշխատում էր անդադար, թեև Ադրբեջանից ևս հրետանու կրակը չէր դադարում: Ջոկատի հրամանատարը ոգևորված պատմեց, որ մեր հետախույզները կարողացել են շարքից հանել թշնամու մի քանի Հաուբից: Նոր զոհեր ունեինք, բայց դիակ տեսնելը մի տեսակ սովորական էր դարձել: Չընդատվող կրակի ու ադրբեջանական դրոնների ուղեկցությամբ մեկնեցինք Մարտունի: Մեծ թվով կամավորականներ էին զինվորներին օգնության եկել: Հայկական բանակի ոգևորությունը գնալով մեծանում էր, քանի որ տարբեր հատվածներում մերոնք սկսել էին ազատագրել առաջին օրը կորցրած դիրքերը: Ակնայում (Աղդամ) մերոնք լավ վիճակում էին, ավելին՝ ցանկացած պահի կարող էին առաջ գնալ. սպասում էին հրամանի: Ադրբեջանական մեծաթիվ տանկերը կանգնած էին սահմանին: Ակնայում դաժան մարտ էր սպասվում, բայց Ստեփանակերտից հրամանը ուշանում էր: Շարունակելի»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
