«Ինչո՞ւ չեն հարցաքննում Շերիֆ կոչեցյալին և նրանց, ովքեր մարտի 1-ին ոստիկան են եղել»․ Արամ Հարությունյան
![]() 706 Չորեքշաբթի, 03 ապրիլի, 2019 թ., 13:15 «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև 2008-ի մարտի 1-ի դեպքերին. «Ասում են՝ 2008-ին իբր Արցախից սպեցնազ է եկել և «Հայկական ժամանակում» նկար կա, որտեղ երևում է, որ մեկը դուբինկայով ծեծում է։ Ըստ թերթի՝ նա Արցախի սպեցնազից է եղել, բայց այդ մարդն աշխատում էր Ոստիկանության 6-րդ վարչությունում, Նիկոլ Փաշինյանն այդ մարդուն հիմա առոք-փառոք ուղարկեց թոշակի և այդ մարդու որդին հիմա աշխատում է մաքսային վարչությունում՝ շատ կարևոր պաշտոնի»,- ասաց նա: Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ընթացող հարցաքննություններին՝ Հարությունյանը նշեց. «Ինչո՞ւ չեն հարցաքննում Շերիֆ կոչեցյալին (Գրիգոր Գրիգորյան), այն մարդկանց, ովքեր Մարտի 1-ին ոստիկան են եղել և ակտիվ գործողություններ են արել, կամ այդ նույն ծեծողներին ինչո՞ւ չեն հարցաքննում: Դա նշանակում է, որ հիմնական նպատակն է խեղաթյուրել իրականությունը»: Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը 2008 թվականի մարտի 1-ին ներքին զորքերի հրամանատարն էր։ 2018-ի աշնանը նա հարցաքննվել էր վկայի կարավիճակով: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
